Օգտագործման պայմաններ

ՆԱԽՔԱՆ ՊԱՏՎԵՐԸ ԻՆՖՈ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ ՎՃԱՐՈՒՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ ՊԱՏՎԵՐԻՑ ԱՌԱՋ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՅՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍԱԾ Է ՔԱՐՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄ V POS) ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՌՁԵՌՆ ԱՊՐԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ 

ՊԱՏՎԵՐԸ ԱՐՎՈՒՄ Է ՀԵՏևՅԱԼ ԿԵՐՊ ՀԱՎԱՆԱԾ ԻՆՉ ՈՐ ԱՊՐԱՆՔ ԳՑԵԼ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՄԵՋ և ՀԵՏՈ ԱՅՆՏԵՂ ԱՆՑՆԵԼՈՎ ԳՐԱՆՑՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼ ՈՐԻՑ ՀԵՏՈ ԿՍՏԱՆԱՔ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱՄԱԿ ԿԱՄ ԱՐԴԵՆ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԼԻՆԵՔ

Առաքումը կգործի ողջ ՀՀ տարածքում։ Հետ վերադարձ 400 ՀՀ դրամ Ֆիքսված չափ՝ հետ վերադարձի դեպքում, կապ հաստատել metsatsakh.am-ի թիմի հետ՝ 5-7 աշխատանքային օրում առաքիչը՝ կվերցնի նախապես պայմանավորված հետվերադարձը դա  Գյումրի, Արթիկ, Երևան-ի տարածքից։ Մնացած ողջ ՀՀ տարածքից վերադարձվում է Փոստի միջոցով՝ կախված պատվերի ծավալից, չեք վճարի 400 ՀՀ դրամ նախապես սահմանված գումարը։ Գյումրի Արթիկ Երևան-ի տարածքից բացի առաքումը կլինի պատվերի փոստային ծառայության վճարից հետո, որից առաջ ձեզ հետ կապ կհաստատեն և կստանաք պատվերը՝ փոստային ձեզ ամենամոտ բաժանմունքից։Հետ վերադաձը նույն միջոցով նախապես կապ հաստատելով մեզ հետ փոստային հետ վերադարձի գումարը՝ վճարում եք դուք այն ստանալուց և ապրանքային որակի ստուգումից հետո, ձեր գումարը կփոխանցվի հետ ձեր հաշվին։ Կայքում տեղադրված կահույքի պատվերների համար գործում են այլ առաքման, հավաքման պայմաններ որը՝ կտեսնեք տվյալ ապրանքի պատվերի մեջ այն կապ չունի վերը նշված պայմանների հետ, և հավելյալ վճար չի այլ առանձին է՝ նախապես նշված պայմաններից։ Մաղթում ենք հաջողակ գնումներ հարգանքներով՝ metsatsakh.am   

 

Գաղտնիության քաղաքականություն

 

Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է 18․05․2015 թ․-ին ընդունված անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն։
Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր գաղտնիության քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տվյալները մեր կայքում:


1. Ինչպիսի՞ տեղեկատվություն ենք հավաքում
Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե: Ձեր կողմից հատկացված բանկային քարտի տվյալների պահմանումը և կարգավորումը իրականացվում է այն բանկի կողմից, որը տրամադրել է Ձեզ այդ քարտը:


2. Ի՞նչ նպատակով ենք տեղեկատվություն հավաքում
Անձնական տվյալների հավաքումը իրականացնում ենք պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների և զեղչերի մասին տեղեկատվություն ուղարկելու համար։


3. Ինչպե՞ս ենք տեղեկատվություն հավաքում
Տեղեկատվությունը հավաքում ենք անմիջապես Ձեզանից հետևյալ միջոցներով, երբ գրանցվում եք կայքում , երբ առցանց պատվեր եք կատարում։

 

Պայմաններ և դրույթներ

 

Սույն կայքում  ընկերությունը (այսուհետ նաև՝ Վաճառող) ներկայացնում  է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով  Վաճառողի հետ Ապրանքի  գնման/վաճառքի  Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:
Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:


1.4 Վաճառողի մոտ պավիրված Ապրանքի/Ապրանքների բացակայության դեպքում, Վաճառողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշվում է Պատվերը հաստատելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելու տեսքով կամ հեռախոսակապի (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:


2. Պայմանագրի առարկան
2.1 Վաճառողը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է  պատվիրաված Ապրանքը, սույն պայմանագրի համաձայն:

2.2 Ապրանքի գինը սահմանվում է Վաճառողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է www.metsatsakh.am կայքում կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ապրանքի մեկ միավորի արժեքը/գինը:
2.3 Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:
2.4 Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ: Գնորդը ապրանքի համար իր ընտրությամբ կարող է վճարել, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման եղանակի վերաբերյալ իր ընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին:
2.4.1 Կանխիկ վճարման տարբերակ.
Գնորդի կողմից կանխիկ վճարման տարբերակի ընտրության դեպքում կանխիկ վճարումը կատարվում է  Ապրանքը Գնորդին Առաքիչի միջոցով հանձնելու պահին: Ապրանքի համար վճարման փաստը հաստատվում է Առաքիչի կողմից Գնորդին տրվող անդորրագրի միջոցով: Վաճառողը հորդորում է պահպանել վճարման անդորրագիրը:
2.4.2 Անկանխիկ վճարման տարբերակ
Անկանխիկ վճարման դեպքում Գնորդը պետք է նշի փոխանցման նպատակը և այն Ապրանքը (ապրանքի կոդ), որի համար կատարվել է վճարումը:


3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
3.1 Ապրանքը Գնորդին Մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
3.2 Մատակարարման ամսաթիվ է համարվում ընդունման-հանձնման ակտում գրանցված ամսաթիվը: Վաճառողի պարտականությունները Գնորդի հանդեպ համարվում են ամբողջ ծավալով կատարված Գնորդին ապրանքը հանձնելու պահից սկսած: Մատակարարումը իրականացվում է առաքիչների միջոցով, աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 19:00-ը, ամբողջ Շիրակի մարզում, իսկ այն դեպքում, երբ Գնորդը գտնվում Գյումրիի Երևանի մարզի սահմաններից  դուրս,  ապա Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել մատակարարման այլ ժամկետներ, իսկ ճանապարհածախսը նշված պայմաններով: Ամեն դեպքում Մատակարարման ժամկետները (ներառյալ մատակարարման հստակ օրը և վայրը) մինչև ապրանքի Մատակարարումը որոշվում է Վաճառողի և Գնորդի փոխադարձ համաձայնությամբ:
3.3 Վաճառողը Ապրանքների  Մատակարարում  իրականացնում է միայն  Հայաստանի Հանրապետության տարածքում: Վաճառողը ապրանքների մատակարարումը չի իրականացնում ազատազրկման վայրերում, զորամասերում, հյուրանոցներում, հանրային սննդի օբյեկտներում, սրճարաններում, օդանավակայաններում, մետրոյի կայարաններում և նմանատիպ այլ հանրային վայրերում, ինչպես նաև ցանկացած այնպիսի վայրերում, որը չի համարվում պատվիրատուի մշտական բնակության կամ գտնվելու վայրը:

3.4 Վաճառողը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:
3.5 Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը ստորագրելու  պահից: Վաճառողի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած Գնորդին է անցնում Ապրանքի ոչնչացման կամ վնասման ռիսկը:
3.6 Ապրանքը ստանալու պահից Գնորդը պարտավոր է Առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը և  ստուգել ապրանքի ամբողջականությունը, կոմպլեկտայնությունը, համոզվելու համար, որ Ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն:   Նշված գործողությունները կատարելուց հետո, ընդունման-հանձնման ակտը ստորագրելով Գնորդը անվերապահորեն համաձայնվում է և ընդունում, որ մատակարարված Ապրանքը հանդիսանում է  իր կողմից Պատվիրված Ապրանքը, այն համապատասխանում է  տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է և ամբողջությամբ համապատասխանում է www.metsatsakh.am կայքում նշված նկարագրին:
3.7  Ապրանքները ստանալիս Գնորդը պարտավոր է Առաքիչին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ Գնորդի անձը նույնականացնելու համար: Եթե Գնորդը հրաժարվի ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, ապա Առաքիչը իրավունք ունի չհանձնել մատակարարվող ապրանքը Գնորդին:


4.1Կողմերի իրավունքները և պարտականությունները


Վաճառողը պարտավորվում է

4.1.1 Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
4.1.2 Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Վաճառողը կապ է հաստատուն Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:


Վաճառողը իրավունք ունի

4.2.1 Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն Պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի Մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին:
4.2.2 Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել Ապրանքի ապրանքային տեսքը, պահպանման պայմանները, սպառողական հատկանիշները և/կամ այն դեպքերում, երբ Ապրանքի թերությունները առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ եթե թերությունները առաջացել են Ապրանքի վրա ցանկացած տեսակի արտաքին ներգործության հետևանքով:
4.2.3 Չմատակարարել պատվիրված Ապրանքը կամ արդեն մատակարարված/առաքված Ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):
Գնորդը պարտավոր է
4.3.1 Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև www.metsatsakh.am կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:
4.3.2 Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու (առաքելու) համար հստակ և ճիշտ հասցե:
4.3.3 Վճարել պատվիրված Ապրանքի համար www.metsatsakh.am կայքում նշված գինը՝  սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:
4.3.4 Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը:


5.Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը

5.1 Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:
5.2 Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Ընդ որում անվնաս պետք է լինեն նաև Ապրանքի տարան և փաթեթավորումը: Սույն կետով սահմանված դրույթները տարածվում են նաև Ապրանքի (և/կամ ապրանքների) կոմպլեկտում պարունակվող տարրերի վրա:
5.4 Գնորդը իր պահանջները Վաճառողին ներկայացնում է գրավոր, որին տրվում է գրավոր պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում Գնորդի պահանջները ենթակա կլինեն քննարկման, եթե Գնորդը ներկայացնի Ապրանքը Վաճառողից գնելու փաստը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր):


6.Վեճերի լուծման կարգը

6.1 Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին:


7.Ֆորս-մաժոր/անհաղթահարելի ուժի ազդեցություն

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխաչգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքների դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես գրավոր տեղյակ պահելով մյուս կողմին:

 

Վաճառող կողմը իրազեկում է, որ կարող է Գնորդի կողմից  չընդունել ՀՀ Կառավարության 30 հունվարի 2002 թվականի N 77 որոշմամբ նախատեսված հետևյալ ապրանքները՝

 

 

X

Մուտք անձնական հաշիվ

X

Գրանցվել կայքում


Գրանցում կայքում

Հարգելի այցելու, կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այս ֆորման։ Ուղարկելուց հետո ձեր նշած էլ․ հասցեյին կստանաք նամակ։ Նամակի մեջ առկա է հղում, որի վրա սեղմելով դուք կակտիվացնեք ձեր նորաստեղծ հաշիվը մեր կայքում։